Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մասիս Մայիլյանը հանդիպել է Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ

Մասիս Մայիլյանը հանդիպել է Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական 
հանձնաժողովի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Մասիս Մայիլյանը պատգամավորներին ներկայացրել է հանրապետության Նախագահի ծրագրով նախանշված Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ընդգծելով, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը այսուհետ ևս ձեռնարկելու է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչման գործընթացում առաջընթացի արձանագրմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում համակարգված գործունեության անհրաժեշտությունը։ Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարևորությունը։

Արտաքին գործերի նախարարը պատասխանել է նաև տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին առնչվող մի շարք հարցերի։

Այնուհետև տեղի է ունեցել Արցախի դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հանդիպումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am