Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանն Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ հանդիսանալու համար եզակի դիրք ունի. Նիդերլանդների Սենատի նախագահ

Հայաստանն Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ հանդիսանալու համար եզակի դիրք 
ունի. Նիդերլանդների Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատմականորեն և քաղաքական առումով ունի եզակի դիրք Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու համար: Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին ասաց Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:

«Երբեմն կարող է թվալ, որ աշխարհի ուժերն են որոշում գետի ուղղությունները, թեև դա ինչ-որ չափով ճիշտ է, բայց մենք չպետք է մոռանանք, որ կան միջին կարգի երկրներ, ինչպիսիք Հայաստանը և Նիդերլանդները, որոնք ունեն եզակի դիրք շահերի ու ուժերի միջև: Հայաստանի  դեպքում ունեք պատմականորեն, քաղաքականորեն եզակի դիրք` Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու համար: Հույս ունեմ՝ Հայաստանն ապագայում էլ կկատարի այդ դերը, որը օգուտ կբերի մեզ բոլորիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նիդերլանդների Սենատի նախագահը:

Անկի Բրուկերս-Քնոլը նշեց, որ ապրում ենք դժվար աշխարհում՝ պատերազմներ, կոնֆլիկտներ, սակայն շեշտեց, որ կան նաև նոր հնարավորություններ:

Նիդերլանդների Թագավորության  Սենատի նախագահն  ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից մեկն է՝ շեշտելով, որ գտնվում է պատմական հողի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am