«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
15:38, 14 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում՝ նոյեմբերի 14-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմաց կալանավոր Թելման Ալավերդյանը հայտնաբերվել է Արարատի մարզի Արտիմետ գյուղի տներից մեկում և բերման ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նոյեմբերի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահն ու հայտնել, որ ժամը 3-ի սահմաններում ստացիոնար բուժման մեջ գտնվող կալանավոր Թելման Ալավերդյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից դիմել է փախուստի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում