Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներով են մեկնարկել աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում
11:33, 14 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է բելառուս Վյաչեսլավ Զարուբիցկուն, իսկ Մանուէլ Պետրոսյանը` Անդրիուս Բրազձիոնիսին: Միայն Տիգրան Հարությունյանն է կիսել միավորը չին Խինյանգ Նիեի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը գերազանցել է Աննա Ստաշիսին:
Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունն անցկացվում է Իտալիայի Տարվիզիո քաղաքում և կավարտվի նոյեմբերի 25-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում