Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սերժ Սարգսյանը լավագույնն է տիրապետում ԼՂ հակամարտության կարգավորման նրբություններին. Հրանուշ Հակոբյան

Սերժ Սարգսյանը լավագույնն է տիրապետում ԼՂ հակամարտության կարգավորման նրբություններին. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կիսում է ՀՀԿ-ական գործիչների կարծիքները, որ չկա մեկը, ով ավելի լավ է տիրապետում Հայաստանի անվտանգության ապահովման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր անվտանգության, Ղարաբաղի  խնդրի կարգավորման հարցում չկա մեկ այլ անձնավորություն, ով այդքան տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի բանակցային գործընթացը, գիտի՝ ինչ է կատարվում Մինսկի խմբում, ինչպիսին է Ադրբեջանի վերաբերմունքը և  այլն, և այլն: Կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մեր նախագահի, ունենք  ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության ապահովման հարցում բավականին հզոր մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ 2018թ. վարչապետի պաշտոնում թեկնածուի հարց ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել:

Հրանուշ Հակոբյանը գնահատական տվեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին: Նրա կարծիքով՝ Կարեն Կարապետյանը լավ է աշխատում: «Կարծում եմ՝ ավելորդ լարվածություն եք մտցնում, եկեք խոսենք գործերի, ծրագրերի մասին: Ամեն ինչ անձնավորում եք»,- եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am