Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրք դատավորները դատի են տվել նախագահ Էրդողանին և վարչապետ Յըլդըրըմին

Թուրք դատավորները դատի են տվել նախագահ Էրդողանին և վարչապետ Յըլդըրըմին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի Դատավորների և դատախազների միության (YARSAV) հիմնադիր նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի գլխավորած խումբը դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և վերջերս հրաժարական տված քաղաքապետերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դատախազություն ներկայացրած դիմումում նշվում է, որ Էրդողանը, Յըլդըրըմը և քաղաքապետերը «խախտել են սահմանադրական կարգն» ու «խոչընդոտել են քաղաքական իրավունքի իրացմանը»:

Էմինաղաօղլուն մասնավորապես ընդգծել է, որ քաղաքապետերը հրաժարական են ներկայացրել ոչ թե սեփական կամքով, այլ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարների պահանջով և ճնշումների ներքո:

Հիշեցնենք, որ Էրդողանի պահանջով հրաժարականներ են տվել Ստամբուլի, Դյուզջեի, Նիղդեի, Բուրսայի, Անկարայի և Բալըքեսիրի քաղաքապետերը:

Ուշագրավ է, որ Բալըքեսիրի քաղաքապետ Ահմեթ Էդիփ Ուղուրը հրաժարականից հետո հայտարարել էր նաև կուսակցության շարքերից դուրս գալու մասին: Նա հայտնել էր նաև, որ քաղաքապետի պաշտոնից հեռանում է`տեղի տալով իր և ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am