ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կկայանա 2018թ-ին Ռուսաստանում
21:45, 1 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա 2018թ-ին Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում կայացած եռակողմ գագաթնաժողովից հետո:
«Նախագահ Պուտինն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ռուսաստանում, և մենք համաձայնել ենք: Հայտարարում ենք, որ հաջորդ գագաթնաժողովը կկայանա հաջորդ տարի Ռուսաստանում»,- ասել է Ռոհանին:
Նմանատիպ ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2016թ-ին Բաքվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում