Life

Ամերիկացի գիտնականները նշել են այն տարիքը, որից հետո վտանգավոր Է երեխաներ ունենալը

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները նշել են այն տարիքը, որից հետո վտանգավոր Է երեխաներ ունենալը
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն սաղմերը, որոնք ստացվել են ավագ տարիքի տղամարդկանց սերմնահեղուկից, ավելի դանդաղ են զարգանում, քան երիտասարդ զուգընկերներից առաջացած պտուղները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը՝ վկայակոչելով այն զեկույցը, որը ներկայացվել Է ԱՄՆ-ի Վերարտադրողական բժշկագիտության ընկերության խորհրդաժողովում:

Բոստոնի գիտական կենտրոնի հետազոտողները պարզել են, որ 50-ից բարձր տարիքի տղամարդկանց սերմնահեղուկի միջոցով ստացված սաղմերը 35 տոկոսով ավելի դանդաղ են զարգանում, քան մինչեւ 35 տարեկաններից ստացված սաղմերը: Ավագ տարիքի տղամարդկանցից ստացված սաղմը 4,3 տոկոսով ավելի ուշ Է հասնում բլաստոցիստի փուլին, որից հետո տեղի Է ունենում սաղմի ամրացումն արգանդի պատին: Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով այն տեսագրությունները, որոնցում պատկերված Է 3532 սաղմերի զարգացումը, որոնք վերցվել են 527 հետերոսեքսուալ զույգերից:

Weill Cornell Medicine բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ տղամարդկանց սերմնահեղուկը կուտակում Է մուտացիաներ: Դա մեծացնում Է անառողջ սաղմի բեղմնավորման հավանականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում