Տնտեսություն

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նոյեմբերին կհայտարարի շուրջ մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին. ՀՀ Նախագահ

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ը նոյեմբերին կհայտարարի շուրջ մեկ մլրդ դոլարի ծրագրերի մասին. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը. միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017 թվականի հունվարի վերջին: Նրա գործունեությունն ուղղված է լինելու այն ոլորտների ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճ, ներմուծման փոխարինում, արդյունաբերական կոոպերացիայի զարգացում:

«Ինչ վերաբերում է ռուս-հայկական ֆոնդին՝ մենք շարունակում ենք աշխատանքը: Վերջերս նրա ներկայացուցիչները եղել են Հայաստանում: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դրանք են՝ ՏՏ-ն, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրությունը…Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի ձևավորման վրա»,- ասել է ՀՀ Նախագահը:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ զուգահեռ Հայաստանում ստեղծվել է ևս երկու ներդրումային ֆոնդ. դրանցից մեկը Համահայկական ներդրումային ֆոնդն է, երկրորդը՝ «Հայաստանի ներդրողների ակումբը»: «Նոյեմբերի 13-ին այս ֆոնդը Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագիր սկսելու մասին (մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի): Դրանք ներդրումներ են հիմնականում Հայաստանի էներգետիկայի ոլորտում, ինչն իր մեջ ներառում է և Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը ևSchneider Electric հայտնի ընկերության էներգետիկների համար արտադրանքի կազմակերպումը: Եվ ես կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում