Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ 2018թ. բյուջեի նախագծի հիմքում տնտեսական աճը, անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումն են. վարչապետ

  ՀՀ 2018թ. բյուջեի նախագծի հիմքում տնտեսական աճը, անվտանգությունը և 
սոցիալական վիճակի բարելավումն են. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագծով կառավարությունը պլանավորել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն են թողել  արտաքին աշխարհից գրանցվող տնտեսական ցնցումները,  որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Այժմ, թեև նկատվող դրական միտումներին, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն տնտեսական կայուն աճի ապահովման համար: Դրա համար մենք 2018թ. բյուջեով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը՝ ապահովելով 5 տոկոսանոց կայուն տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Նշված ցուցանիշին հասնելը մեզանից մեծ ջանքեր է պահանջելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի հիմքում ընկած են տնտեսական աճը, Հայաստանի անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումը: Վարչապետի խոսքով՝ 2018թ. կառավարության եկամտային քաղաքականությունը ևս լինելու է հավասարակշռված:

Հաշվի առնելով կառավարության ծրագրի նպատակադրումները 2018թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ կառավարությունը փոփոխություններ է կատարել: Միջնաժամկետ հորիզոնում  հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի անհրաժեշտությունը՝ տնտեսական աճի ապահովման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]