Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էմանուել Մակրոնը Կատալոնիայի հարցում աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետին

Էմանուել Մակրոնը Կատալոնիայի հարցում աջակցություն է հայտնել Իսպանիայի 
վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կատալոնիայի խորհրդարանի կողմից Իսպանիայից անկախանալու բանաձևն ընդունելուց հետո  աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France Press գործակալությունը, Ֆրանսիայի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իսպանիայում իրենց զրուցակիցը վարչապետ Ռախոյն է:

«Իսպանիան իրավական պետությունն է, որտեղ գործում են համապատասխան սահմանադրական իրավակարգեր: Մարիանո Ռախոյի կառավարությունը ձգտում է, որպեսզի դրանք պահպանվեն: Այդ հարցում նա կարող է հույս դնել իմ լիակատար աջակցության վրա»,- ասել է Մակրոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am