Քաղաքականություն

ԱԺ-ն միաձայն ընդունեց արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունները կառավարությանը փոխանցող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն միաձայն ընդունեց արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունները կառավարությանը փոխանցող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 96 պատգամավոր:

Օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններից հետո օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրությունը դադարեցնելու լիազորությունները ՀՀ Նախագահից փոխանցել կառավարությանը: Օրենքի նախագծի ընդունումից հետո արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը կվերապահվի կառավարության լիազոր մարմնին:

Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են նաև արտակարգ դրության ժամանակ մյուս գերատեսչությունների լիազորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում