Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«JUNWEX Moscow» էքսպոյից ստացված արտահանման պատվերները գերազանցեցին 1 միլիարդ դրամը

«JUNWEX Moscow» էքսպոյից ստացված արտահանման պատվերները գերազանցեցին 1 միլիարդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի մասնակցությունից հետո Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերությունը կնքել է նոր՝ 480 միլիոն դրամի արտահանման պայմանագիր։ Արտահանումն իրականացվելու է դեպի Ռուսաստան։ Պայմանագրի կնքմամբ, փաստորեն, ոսկերչական ցուցահանդեսի արդյունքում ստացված պատվերների ծավալը գերազանցեց 1 միլիարդ դրամը։ Միայն ցուցահանդեսի օրերին ստորագրվել էին ավելի քան 580 միլիոն դրամի հայկական ոսկերչական իրերի ու զարդերի արտահանման գործարքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Համոզված եմ, հարգորոշման կարգի միասնականացման արդյունքում Ռուսաստանից և ԵԱՏՄ երկրներից հայաստանյան ոսկերչական արտադրանքի պատվերներն էականորեն կմեծանան»,- նշել է ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը համակարգող Վահե Սաֆարյանը։ 

Այս պահին դեպի Ռուսաստան և Ղազախստան ևս 24 միլիոն դրամի ոսկերչական ապրանքների արտահանման բանակցություններ են ընթանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]