Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանում ՌԴ պայմանագրային զինծառայողն անզգուշությամբ սպանել է ծառայակցին ու ինքնասպան եղել

Հայաստանում ՌԴ պայմանագրային զինծառայողն անզգուշությամբ սպանել է 
ծառայակցին ու ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պայմանագրային զինծառայողը Հայաստանում՝ Ալագյազի հրաձգարանում անվտանգության կանոնների խախտման հետևանքով կրակել է ծառայակցի վրա և սպանել նրան, ինչից հետո ինքնասպան է եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Հոկտեմբերի 23-ին Ալագյազի հրաձգարանում վարժանքներից հետո զենքի հանձնման ժամանակ պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոնները և ոչ կանխամտածված կրակ է արձակել ինքնաձիգից՝ մահացու վիրավորելով այլ պայմանագրային ծառայողի:

Վախենալով կատարվածից և ծառայակցի մահվան պատասխանատվությունից՝ կրակ արձակած զինծառայողն ինքնասպան է եղել:

Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am