Շարմազանովը Մամեդյարովին կոչ է արել անհեթեթ հայտարարություններով ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը
17:52, 18 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անպատասխանատու և անհեթեթ հայտարարություններով հայտնի է ինչպես Էլմար Մամեդյարովը, այնպես էլ նրա երկրի նախագահը: Այս մասին նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից բանակցություններից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել համատեղ հայտարարության շրջանակներից:
«Այնպես որ, կարիք չկա ևս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան մտածողությունը, եթե, իհարկե, այն առկա է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում