Շարմազանովը Մամեդյարովին կոչ է արել անհեթեթ հայտարարություններով ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը

Armenpress 17:52, 18 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անպատասխանատու և անհեթեթ հայտարարություններով հայտնի է ինչպես Էլմար Մամեդյարովը, այնպես էլ նրա երկրի նախագահը:  Այս մասին նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից բանակցություններից  հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել համատեղ հայտարարության շրջանակներից:

«Այնպես որ, կարիք չկա ևս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան մտածողությունը, եթե, իհարկե, այն առկա է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am