Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բակո Սահակյանը Բրյուսելում այցելել է Ֆլամանդական խորհրդարան

Բակո Սահակյանը Բրյուսելում այցելել է Ֆլամանդական խորհրդարան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նյախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես  Ֆլանդրիայի ու Արցախի միջեւ անկեղծ բարեկամության խորհրդանիշ, հավաստում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը համընդհանուր արժեքներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Բելգիայի տարածքում Ֆլանդրիան հայկական սփյուռքի ամենահին օջախն է, որտեղ հայ համայնքը դարեր շարունակ յուրօրինակ կամուրջ է հանդիսանում արեւմուտքի ու արեւելքի, պատմական հայրենիքի եւ գեղեցիկ այս երկրի միջեւ, հավելելով, որ հարաբերությունների նման հարուստ պատմությունը, բնական է, պետք է իր դրական ազդեցությունն ունենա ներկա ժամանակահատվածի վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am