Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Լևոն Հայրապետյանի անունը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի պետնախարար

 Լևոն Հայրապետյանի անունը ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի 
պետնախարար

ԵՐԵՎԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խորին ցավով տեղեկացա հայ ազգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահվան մասին: Անխոս, սա մեծ կորուստ է համայն հայության համար: Անգնահատելի է Լևոն Հայրապետյանի նվիրումն ու ավանդը Արցախի զարգացման և պաշտպանության ապահովման գործում: Նրա անունը վաղուցվանից ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ և բոլորիս սրտերում: Համոզված եմ, որ հայ ժողովրդի մոտ երկար տարիներ վառ կմնա նրա պայծառ հիշատակը, որի խոսուն վկաները կլինեն նրա կողմից կատարված բազում գործերը հայրենիքում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ:

Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ 2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Նա ձերբակալվել էր Մոսկվայում՝ խարդախության կասկածանքով, սակայն չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am