Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում հոկտեմբերի 16-ին սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը, Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները: Նաեւ հրավիրված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, զորավարժությունների հիմնական նպատակը փոխըմբռնման ամրապնդումն Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի միջեւ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am