Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարավ «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում
11:29, 13 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում մեկնարկած «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը հաղթեց Ռոլսեն Ռուլոյին: 2-րդ տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 7 շախմատիստ: Կարեն Գրիգորյանը 1.5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում:
«Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում