Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարավ «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում  

Armenpress 11:29, 13 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում մեկնարկած «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը հաղթեց Ռոլսեն Ռուլոյին: 2-րդ տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 7 շախմատիստ: Կարեն Գրիգորյանը 1.5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում:

«Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am