Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հատիս գյուղում մոտ 600 հակ կուտակված անասնակեր է այրվել

Հատիս գյուղում մոտ 600 հակ կուտակված անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hոկտեմբերի 7-ին, ժամը 23:34-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հատիս գյուղի դպրոցի մոտակայքում՝ տներից մեկի բակում, այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել է մոտ 600 հակ կուտակված անասնակեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am