Հայկական մշակույթն ու ավանդույթները կներկայացվեն Կիևի միջազգային փառատոնում
19:51, 5 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հայկական սփյուռքի ներկայացուցիչները մասնակցելու են Կիևում անցկացվելիք աշխարհի ժողովուրդների մշակույթին նվիրված Outlook World Culture Festival միջազգային փառատոնին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայ համայնքը հոկտեմբերի 7-ին մեկնարկելիք փառատոնում ներկայացնելու է հայկական մշակույթն ու ավանդույթները:
Փառատոնին ներկայացվելու են աշխարհի 50 ժողովուրդների մշակույթները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում