Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռուս սահմանապահները ձերբակալել են Արաքս գետում անօրինական ձկնորսության փորձ արած երկու անձի

Ռուս սահմանապահները ձերբակալել են Արաքս գետում անօրինական ձկնորսության 
փորձ արած երկու անձի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Սահմանապահ ուղեկալներից մեկում ահազանգ է ստացվել պետական սահմանի պաշտպանության ազդանշանային համակարգից: Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայողները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները: Դրանց արդյունքում ձերբակալվել են երկու մարդ, ովքեր փորելով ազդանշանային համակարգի տակ և հաղթահարելով ինժեներա-տեխնիկական շինությունները՝ ձուկ որսալու նպատակով գնացել են դեպի Արաքս գետի կողմը:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ռետինե նավակ, ձկնորսական տարբեր պարագաներ: Սահմանային գծում գտնվելու և սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձերբակալվածների մոտ բացակայել են:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով իրավախախտները հանձնվել են Հայաստանի ոստիկանությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am