Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը Չինաստանի հետ զենքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել

Հայաստանը Չինաստանի հետ զենքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք 
չի բերել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս պահին Չինաստանի հետ զենք-զինամթերքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով վերջերս Չինաստան կատարած այցին: «Մենք Չինաստանի հետ այս պահին չենք պայմանավորվել զենք-զինամթերք մատակարարելու մասին: Սակայն մենք ունեցել ենք շատ կարևոր հանդիպումներ և քննարկումներ ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին: Հայաստանի զինված ուժերը երկար տարիներ է, ինչ ունեն Չինաստանից  ներկրված զենք-զինամթերք, որոնք ցուցադրվել են զորահանդեսների ժամանակ: Մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նախընտրում է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը  ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Նախարարի խոսքով` զենքի առաջիկա կամ հնարավոր գնման, այս կամ այն երկրից ձեռք բերելու մասին խոսակցություններն  անօգուտ են և անիմաստ, որովհետև առաջին հերթին դժվարացնում են նման գործընթացները, իսկ երկրորդ հերթին` դա հեռանկարային ծրագրի բացահայտում է, որը հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]