Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մխիթարյանը հայտնվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա թիմում

 Մխիթարյանը հայտնվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա թիմում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա Fantasy football թիմում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա թիմում հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահ. Արեոլա («Պարի Սեն Ժերմեն» Ֆրանսիա)

Պաշտպաններ Դանի Ալվես («Պարի Սեն Ժերմեն» Ֆրանսիա), Լենգ («Բազել» Շվեյցարիա), Տոբի Ալդերվերելդ («Տոտենհեմ» Անգլիա), Տրիպիեր («Տոտենհեմ» Անգլիա):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիա), Տիերնի («Սելթիկ» Շոտլանդիա), Տալիսկա («Բեշիկթաշ» Թուրքիա), Բեն Յեդեր («Սեվիլիա» Իսպանիա):

Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտենհեմ» Անգլիա), Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիա):

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցակցի հարկի տակ 1-4 հաշվով ջախջախել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում նախ վստակեց 11 մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Անտոնի Մարսիալը, այնուհետև դարձավ գոլի հեղինակ՝ խփելով այդ խաղում անգլիական ակումբի չորրորդ գոլը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am