Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նորաբաց «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նորաբաց «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին այցելել է օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոն, որը հիմնադրվել է Հայաստանում դեռևս 2015թ-ից գործունեություն ծավալած «Ուիգմոր Քլինիք» ընկերության կողմից։

Բժշկական կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում գործող «Ուիգմոր Մեդիքալ» ընկերության մեթոդական և ֆինանսական ներդրումների շնորհիվ: Այն տեղակայված է մայրաքաղաքի կենտրոնում՝ պատմամշակութային արժեք ունեցող Պուշկին 56 հասցեում գտնվող հիմնովին վերանորոգված շենքում, որը 1880-ական թվականներից սկսած մշտապես ծառայել է Հայաստանի առողջապահական համակարգին:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել «Ուիգմոր Քլինիք» ընկերության նորաբաց բժշկական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, հիմնադիրների և բուժանձնակազմի հետ զրուցել հաստատության ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահին ներկայացվել է, որ ժամանակակից անհրաժեշտ բժշկական բոլոր սարքավորումներով հագեցած «Ուիգմոր Քլինիք»-ը համապատասխանեցվել է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին, հաստատությունում ներդրվել են պացիենտների վարման գործելակարգեր և ուղեցույցներ:

Կենտրոնի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, որից 3.8 մլն դոլարն արդեն իսկ ներդրվել է: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև 2017թ-ի ավարտը նախատեսվում է ձեռք բերել ևս 500 հազ. դոլարի բժշկական սարքավորում և գույք՝ կենտրոնի երկրորդ վիրահատարանը կահավորելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am