Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դի Կապրիոն Ռուզվելտին կմարմնավորի Սքորսեզեի ֆիլմում

Դի Կապրիոն Ռուզվելտին կմարմնավորի Սքորսեզեի ֆիլմում
 ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան նշանավոր դերասան Լեոնարդո դի Կապրիոն գլխավոր դերակատարն Է լինելու Մարտին Սքորսեզեի կինոդրամայում, որը նվիրված Է ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline Hollywood հրատարակությունը: Նրա տվյալներով՝ որպես կինոնկարի պրոդյուսեր հանդես կգա դի Կապրիոն ինքը՝ Սքորսեզեի, ինչպես նաեւ հոլիվուդյան դերասան եկ պրոդյուսեր Չաք Փաչեքոյի հետ միասին: Կինոնկարի սցենարը գրելու Է Սքոթ Բլումը: Նկարահանումներն սկսելու եւ ժապավենի թողարկման ժամկետները չեն ճշտվում:

Ավելի վաղ դի Կապրիոն նկարահանվել Է Սքորսեզեի մի քանի աշխատանքներում, ներառյալ «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Անիծյալների կղզին», «Ուրացողները», «Գայլը՝ Ուոլ-սթրիթից» ֆիլմերը: Ներկայում դի Կապրիոն եւ Սքորսեզեն աշխատում են «Դեւը՝ սպիտակ քաղաքում» եւ «Ծաղկավոր լուսնի սպանողները» գրքերի Էկրանավորման համատեղ նախագծերի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am