Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀԱՊԿ երկրներից որևէ մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում մյուսները կկատարեն իրենց պարտավորությունները. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

 ՀԱՊԿ երկրներից որևէ մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում մյուսները կկատարեն 
իրենց պարտավորությունները. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգությքան պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը վստահ է, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում անդամ մյուս երկրները կկատարեն իրենց պարտավորությունները: Անատոլի Սիդորովը նման հայտարարությամբ հանդես եկավ սեպտեմբերի 26-ին կայացած մուլտիմեդիոն ասուլիսի ընթացքում: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը ստորագրել են համապատասխան պայմանագիրը, ընդունվել է ՀԱՊԿ կանոնակարգը, որը ենթադրում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում, մյուս անդամ երկրները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սիդորովը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ անդամ երկրները կամավոր պարտականություն են ստանձնել, որ եթե ինչ-որ մեկին վտանգ է սպառնում, մյուսներն օգնում են։ Այսօրվա դրությամբ ես անգամ ամենավատ երազում չեմ կարող մտածել, որ ինչ-որ մեկը կարող է չկատարել: Մեծ, թե փոքր ծավալով, բայց կկատարեն»,- եզրափակեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am