Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Կապանում տարվա առաջին աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 27 գործատու

Կապանում տարվա առաջին աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 27 գործատու

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կապան քաղաքում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական  գործակալության նախաձեռնությամբ  սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել այս տարվա առաջին աշխատանքի տոնավաճառը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատանքի տոնավաճառին  մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 27 գործատուներ, որոնց կողմից ներկայացվել են 81 թափուր աշխատատեղեր:  Կապանում պահանջարկված են հատկապես բժիշկները, ինժեներները, ուսուցիչները, համակարգչային օպերատորները, տեսա և լուսանկարահանող օպերատորները և սպասարկման ոլորտի այլ մասնագետները: 

Աշխատանքի տոնավաճառն աշխատանք փնտրողներին հնարավորություն է ընձեռել միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող բազմաթիվ գործատուների հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացվող աշխատանքներին և առաջարկվող պայմաններին:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները ծանոթացել են նաև Կապան քաղաքի աշխատաշուկայում առկա և սպասվելիք թափուր աշխատատեղերին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ:

Սյունիքի մարզում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 3.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 92.3%-ը կամ 3.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.3%-ով:   Շարունակում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի  68.5%-ը կամ 2.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 20.7%-ը երիտասարդ է, 5.3%-ը` հաշմանդամություն ունեցող անձ:
Մարզում   հիմնական  զբաղվածությունն արդյունաբերության, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների  և մոտոցիկլների նորոգման ոլորտներում է:       

Կապան քաղաքում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1464 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 1356: Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 143 անձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am