Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Էրդողանի հետ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում, նա չի կոնկրետացրել կայացած զրույցի թեմատիկան:

Միեւնույն ժամանակ «Անադոլու» թուրքական գործակալությունը սեպտեմբերի 25-ին հայտնել Է, որ Պուտինը եւ Էրդողանը քննարկել են անկախության հանրաքվեն Իրաքյան Քրդստանում:

Պեսկովն ավելի վաղ հավաստել Է, որ այս շաբաթ Անկարա Պուտինի այցը նախապատրաստվում Է: Էրդողանն իր հերթին հայտնել Է, որ սեպտեմբերի 28-ին պլանավորում Է բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահի հետ եւ քննարկել Սիրիայի իրադրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am