Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Forbes-ը Լարի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում

Forbes-ը Լարի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 
անձանց շարքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հեղինակավոր Forbes հանդեսը ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարի Գագոսյանին ներառել է ներկայում աշխարհում բնակվող խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցակում ներառվել են նաև ամերիկացի դերասանուհի և հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ամերիկացի գործարար, քաղաքական գործիչ Մայքլ Բլումբերգը, «Մայքրոսոֆթ»-ի նախագահ Բիլ Գեյթսը, «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը և այլք:

Ցուցակը կազմվել է Forbes-ի հարյուր ամյակի շրջանակում:

Լարի Գագոսյանը Օսմանյան կայսրությունից Միացյալ Նահանգներ մեկնած հայերի ժառանգ է: Նրա ծնողները Կալիֆորնիայի բնակիչներ են: 1963-1969 թթ. սովորել է անգլո-ամերիկյան գրականություն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:

1978 թ. բացել է սեփական պատկերասրահը՝ «Broxton Gallery»: Մինչ այդ որպես վաճառող աշխատել է գրախանութում և երաժշտական խանութում, գանձապահ՝ սուպերմարկետում։

Լարի Գագոսյանին պատկանող Գագոսյան պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]