Հայ պատվիրակը դիտորդական առաքելություն կիրականացնի Իրաքի Քրդիստանի անկախության հանրաքվեին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Քրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունից: