Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահան Մատիրոսյանը հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին

Վահան Մատիրոսյանը հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպման հրավերի համար։

«Առավելապես ուրախ եմ Ձեզ հետ անմիջական հանդիպման համար, քանի որ սա երկուստեք հետաքրքրություններ քննարկելու և հետագա համագործակցությունն ամրապնդելու համար նոր ուղիներ գտնելու լավ հնարավորություն է»,- նշել է Վահան Մարտիրոսյանը։

Կողմերը քննարկել են նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կառուցման ընթացքը` որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս։ 

Նախարարը հայտնել է, որ որոշ հատվածներում շինարարությունը հաջողությամբ ընթանում է, իսկ ծրագրի հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։

Ներկայացվել է նաև ճանապարհների անվտանգությունն ու այս ուղղությամբ կառավարության 5-ամյա գործողությունների ծրագիրը։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու նախագիծը։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ այն քննարկման փուլում է, և ուրախ կլինի տեսնել նաև ԵՄ մասնակցությունը ուղևորափոխադրման ոլորտի այս կարևոր ծրագրին։

Քննարկվել է նաև Հայաստանի կողմից առաջիկայում ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի ղեկավարությունը ստանձնելու հարցը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am