Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջաների թիվը հասել Է 429 հազարի. ՄԱԿ

Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջաների թիվը հասել Է 429 հազարի. ՄԱԿ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի վերջին Ռաքհայնի նահանգում ծավալված բռնություններից հետո Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների թիվը հասել Է 429 հազարի եւ շարունակում Է աճել: Այդ մասին Ժնեւում սեպտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցում հայտնել են ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի վարչության (ՓԳՎ) եւ Միգրացիայի Միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Անդրեյ Մախեչիչը եւ Ջոել Միլմանը:

«Այն ժամանակ, երբ Մյանմայից փախած ռոհինջաների թիվը աստիճանաբար հասնում Է կես միլիոնի, ՓԳՎ-ն ավելացնում Է մարդկանց կյանքը փրկելու համար անհրաժեշտ օգնության տրամադրումը»,-նշել Է Մախեչիչը: Բանգլադեշի կառավարության խնդրանքով, ՓԳՎ-ի ներկայացուցիչներն «արագացրել են պլաստիկե վահանների (կացարանների սարքավորման համար) բաժանումը՝ մուսոնային անձրեւներից ու քամիներից գոնե նվազագույն պաշտպանություն ապահովելու նպատակով»:

Պաշտոնական ներկայացուցիչը հայտնել Է, որ սեպտեմբերի 23-ին Բանգլադեշ կայցելի ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Այցի նպատակն Է՝ գնահատել ճգնաժամի մասշտաբները, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ ՓԳՎ-ի աշխատանքը:

Իր հերթին Միլմանն ընդգծել Է, որ վերջին երեքուկես շաբաթվա ընթացքում Մյանմայից Բանգլադեշ Է ժամանել 429 հազար մարդ, իսկ ընդամենը Բանգլադեշի տարածքում այժմ գտնվում Է ավելի քան 800 հազար ռոհինջա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am