Արցախ

Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

1 րոպեի ընթերցում

Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ իր աղջիկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը մի օր կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավագ Օհանյանը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը: 1991 թվականին ազատվելով խորհրդային ռեժիմից՝ մեր փոքր երկիրը շարունակում է պայքարել: Կրտսերը (խոսքը նորածին աղջկա՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի մասին է- խմբ.) մի օր կայցելի այս երկիր»,- գրել է նա:

Օհանյանը հրապարակել է տարիներ առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում Հայաստանի պատվիրակության համար հատկացված հատվածում արված իր լուսանկարը:

Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսի աղջիկը լույս աշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում