Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն. Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն. Արա Բաբլոյանի շնորհավորական 
ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

26 տարի առաջ մեր պատմության մեջ բացվեց մի նոր էջ` հռչակեցինք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը փոխեց Հայաստանի ոչ միայն կարգավիճակը, այլեւ ճակատագիրը, որը միավորում է բոլորիս:

Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, եւ այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել հիմնական արժեքը` պետական անկախությունը: Որպես քաղաքացի` մեզնից յուրաքանչյուրը պետության տերն է, իսկ տերը միշտ հոգ է տանում եւ պատասխանատվություն զգում: Կարեւոր է, որ ամեն մեկս, հեռու թե մոտիկ, մեր սրտում զգանք հայոց պետականությունը, մտածենք նրա մասին, հանուն նրա անենք ամեն ինչ եւ հարգենք մեր երկիրը: Մենք պետք է հավատանք սեփական ուժերին եւ լավատեսությամբ նայենք ապագային:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ձեր ամեն մի հայրենանվեր ջանքն առանց բացառության աջակցություն է ավելի ուժեղ եւ ավելի կատարյալ պետություն կերտելու գործին: Մենք ի զորու ենք եւ կարող ենք դա անել գլուխներս բարձր, երկրի հանդեպ հավատով եւ սիրով:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am