Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը բացվեց ստորագրման համար

Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը բացվեց ստորագրման համար
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել  միջուկային տերություններից ոչ մեկը, սեպտեմբերի 20-ին բացվել Է ստորագրման համար: Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ«     տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Ինչպես սեպտեմբերի 19-ին հայտնել են ՄԱԿ-ի Իրավական հարցերի վարչության կոնվենցիաների բաժնում, առաջին իսկ օրը փաստաթղթի տակ ստորագրություններ կդնեն 51 երկրներ: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի այն բանից 90 օր հետո, երբ այն ստորագրեն եւ վավերացնեն 50 երկրներ:    
Փաստաթղթի տեքստին համապատասխան՝ դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն կամ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am