Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը բացվեց ստորագրման համար

Armenpress 12:20, 20 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել  միջուկային տերություններից ոչ մեկը, սեպտեմբերի 20-ին բացվել Է ստորագրման համար: Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ«     տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  Ինչպես սեպտեմբերի 19-ին հայտնել են ՄԱԿ-ի Իրավական հարցերի վարչության կոնվենցիաների բաժնում, առաջին իսկ օրը փաստաթղթի տակ ստորագրություններ կդնեն 51 երկրներ: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի այն բանից 90 օր հետո, երբ այն ստորագրեն եւ վավերացնեն 50 երկրներ:    Փաստաթղթի տեքստին համապատասխան՝ դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն կամ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am