Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. Աննա Էշու  

ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. Աննա Էշու

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  հայազգի գործիչ Աննա Էշուն  վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա  այս մասին ասաց Ազգային ժողովում՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք:

«Մեզնից շատերը չեն դադարում աշխատել այս ուղղությամբ: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանա միջազգային հանրությունը ներկայացնող այն մեծաթիվ երկրներին, որոնք արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դա անցյալի սարսափի մասին է, սակայն, ես նաեւ կարծում եմ, որ մեր այցն առնչվում է մեր ապագային ու հայ-ամերիկյան գործընկերությանը, տնտեսական կապերի ամրապնդմանը: Դա ոչ միայն Հայաստանի եւ հայերի, այլեւ Ամերիկայի շահերից է բխում»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը: 

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան  է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]