Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ կքննարկի անվտանգության ոլորտի համագործակցության հարցեր

 Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ կքննարկի անվտանգության ոլորտի 
համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ սեպտեմբերի 21-ի նախատեսվող հանդիպման ժամանակ  քննարկելու է Դոնբասի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը: Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:

« Քննարկվելու են մի շարք հարցեր: Ես չեմ կարող խոսել ԱՄՆ նախագահի անունից, ինչ հարցեր նա կբարձրացնի հանդիպման ընթացքում, սակայն, իհարկե, մենք քննարկելու ենք Դոնբասի  շուրջ ստեղծված իրավիճակը, համատեղ մարտավարության և  անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը», - ասել է Կլիմկինը:

Նա նշել է, որ կքննարկվի նաև ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինայում բարեփոխումների իրականացման հարցը:

Ըստ Կլիմկինի՝ Պորոշենկոն ԱՄՆ-ը այցելության ընթացքում ունի պլանավորած  20 հանդիպումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am