Հասարակական

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

1 րոպեի ընթերցում

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, 15ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանը և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում