Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր է ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը hրապարակեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը մեղավոր ճանաչեց նրան մեղսագրվող արարքներում և ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Դատարանն անփոփոխ թողեց գույքի վրա դրված արգելանքը՝ մինչև քաղհայցի վճարումը։
Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Դատախազը 7 տարվա ազատազրկում էր պահանջում, պաշտպանական կողմը՝ արդարացում։