Անկարայի քաղաքապետը կոչ է արել աղոթել հանուն ԱՄՆ-ում փոթորիկների շարունակության
15:43, 14 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում կոչ է արել բոլորին աղոթել «Հարվեյ» և «Իրմա» փոթորիկների օրինակով Միացյալ Նահանգներում նոր ավերածությունների առաջացման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյոքչեքը գրել է. «ԱՄՆ-ում «Հարվեյ» և «Իրմա» փոթորիկների հասցրած վնասը կազմում է 290 մլրդ դոլար: Շարունակենք աղոթել. «Աստված, մեզ հետ կռվողներին տուր այնքան խնդիրներ, որ նրանք մոռանան մեր մասին»:
Հիշեցնենք, որ փոթորիկները Միացյալ Նահանգներում խլել են ավելի քան 100 մարդու կյանք, մեծ վնաս է կրել երկրի տնտեսությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում