Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Վիկտորյա Բեքհեմը միաժամանակ ցուցադրել Է հագուստի եւ կոսմետիկայի նոր հավաքածու

Վիկտորյա Բեքհեմը միաժամանակ ցուցադրել Է հագուստի եւ կոսմետիկայի նոր հավաքածու
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտորյա Բեքհեմը հագուստի նոր հավաքածու Է ցուցադրել Նյու Յորքում կազմակերպված նորաձեւության շաբաթվա ընթացքում: Մոդելների դիմահարդարումն արվել Է Victoria Beckham&Estռe Lauder-ի նոր հավաքածուից միջոցների օգտագործմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Estee Lauder-ի հաղորդագրության մեջ:

«Մաշկը շողում Է, կոպերը փայլող տեսք ունեն, իսկ շուրթերը բնական երանգ են ստանում: Ինչպես եւ հագուստը, նոր կոսմետիկան ընդգծում Է կանացիությունը»,- Victoria Beckham&Estռe Lauder կոսմետիկայի նոր շարքերը նկարագրել Է Բեքհեմը: Estռe Lauder պարֆյումերա-կոսմետիկական ընկերության եւ դիզայներ Վիկտորյա Բեքհեմի համագործակցության մասին հայտնի Է դարձել հուլիսի 28-ին:

Estռe Lauder ընկերությունը 1946 թվականին ստեղծվել Է ԱՄՆ-ում Էսթե Լաուդերի եւ նրա ամուսնու՝ Ջոզեֆ Լաուդերի կողմից: Այն մասնագիտանում Է կանանց ու տղամարդկանց համար պարֆյումերայի եւ կոսմետիկայի արտադրության բնագավառում: 1968 թվականին ընկերությունը գործարկել Է Clinique բրենդը, որը մասնագիտանում Է հիպոալերգեն միջոցների արտադրության բնագավառում: Ներկայում Estռe Lauder ընկերությանն են պատկանում M.A.C, Aveda, Darphin եւ այլ բրենդներ: Էսթե Լաուդերը գործերից հեռացել Է 1995 թվականին, բայց նրա ժառանգները մասնակցում են ընկերության կառավարմանը:-0-/56/


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am