1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ միգրացիոն ծառայության խնդրանքով ՌԴ մուտքի արգելանք ունեցող ՀՀ 6 հազար քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները վերացվել են

 ՀՀ միգրացիոն ծառայության խնդրանքով ՌԴ մուտքի արգելանք ունեցող ՀՀ 6 հազար 
քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները վերացվել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը շուրջ 15 հազար անձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությանը՝ նրանց նկատմամբ կիրառվող ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու հարցով: Ազգային ժողովում այս մասին ասաց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Խոսքն այն անձանց մասին է, ովքեր կամա, թե ակամա մեծ կամ փոքր խախտումներ են թույլ տվել Ռուսաստանում: Ռուսաստանն օրենսդրորեն և պրակտիկորեն պատժամիջոցներ է սահմանել այն ժամանակ, երբ անձը, ով խախտումներ է թույլ տվել, դուրս է եկել երկրի տարածքից: Երբ 2014թ. սկսվել է այս գործընթացը, շուրջ 3 միլիոն մարդ հայտնվել է բարդ իրավիճակում: Խոսքը, բնականաբար, միայն Հայաստանի քաղաքացիների մասին չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Եգանյանը:

Նա հավելեց, որ իրենք ՌԴ միգրացիոն ծառայության հետ ունեցած համագործակցության համաձայնագրի շրջանակներում մեխանիզմ են սահմանել, որով նման խնդիր ունեցող քաղաքացին դիմում է Հայաստանի միգրացիոն ծառայություն: «Մեր ծառայությունը միջնորդագրով, հավաքելով այդ դիմումները, դիմում է ներկայացնում միգրացիոն դաշնային ծառայություն՝ խնդրելով մեղմել պատժամիջոցները կամ վերացնել: Մենք յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատական աշխատանքով շուրջ 15 հազար քաղաքացու հարցով դիմել ենք ՌԴ միգրացիոն ծառայություն, որից շուրջ 6 հազարի դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: Դրան գումարած մենք խնդրել ենք, որպեսզի ՌԴ-ում գտնվող անձինք, ովքեր նման խնդիր ունեն և վախենում են դուրս գալ երկրից, և եթե նրանց խախտումները փոքր են,  նրանց մեղմ վերաբերվեն: Դա նույնպես հարգվել է. այս դեպքում էլ 22 հազար անձի նկատմամբ պատժաչափը վերացվել է»,- պարզաբանեց Գագիկ Եգանյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե որքանով է ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՌԴ մուտքի արգելանք կիրառելը համապատասխանում Եվրասիական տնտեսական միության իրավական կարգավորումներին՝ Գագիկ Եգանյանը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ն անկանոն միգրացիայի հետ կապված  կարգավորումներ չունի: Նա նշեց, որ ԵԱՏՄ իրավակարգավորումները աշխատանքային միգրացիային են վերաբերվում, իսկ օտարեկրացիների կողմից միգրացիոն օրենսդրությունը պետք է հարգվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]