Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրենքի նախագծերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին քննարկված բոլոր նախագծերին:

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից ներկայացված փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 83 «կողմ» քվեարկությամբ:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն ու կից ներկայացված փաթեթը ևս ընդունվեց միաձայն: Օրենքի նախագիծը և կից ներկայացված փաթեթն ընդունվեց 85 «կողմ» ձայներով:
«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքն ընդունվեց 83 կողմ ձայներով:

 «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ևս ընդունվեց 86 կողմ ձայներով:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» և կից ներկայացված փաթեթին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց 87 պատգամավոր:  Քննարկված մյուս նախագծերը ևս առաջին ընթերցմամբ  ընդունվեցին միաձայն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am