Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության օրենսդրական նախագծերի ու որոշումների մեծ մասը վերաբերել է տնտեսական ոլորտին


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017-ի սեպտեմբերի 7-ը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել և ՀՀ Ազգային Ժողով ներկայացվել 160 օրենքի նախագիծ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ: Նախագծերի 39 տոկոսը վերաբերում է տնտեսական ոլորտին, 10 տոկոսը՝ սոցիալական, 41 տոկոսը՝ պետաիրավական, 10 տոկոսը՝ տարածքային, բնապահպանական, քաղաքաշինական և էներգետիկ ոլորտներին: Նույն ժամանակահատվածում կառավարության կողմից ընդունվել է 1351 կառավարության որոշում: Դրանցից 58 տոկոսը վերաբերել է տնտեսական և ֆինանսական ոլորտին, 13 տոկոսը՝ սոցիալական, 19 տոկոսը՝ պետաիրավական, 10 տոկոսը՝ տարածքային, բնապահպանական, քաղաքաշինական և էներգետիկ ոլորտներին:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ