Կիպրոսի հարավային ափերին բնական գազ է հայտնաբերվել
12:59, 12 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի հարավային ափերին հետախուզական հորատման արդյունքում բնական գազի ոչ մեծ հանքավայր է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ հայտնաբերված հանքավայրը շատ մեծ չէ և պարունակում է 0.5 տրիլիոն խմ-ից քիչ ածխաջուր: Կիպրոսի Էներգետիկայի նախարար Յորգոս Լակոտրիպիսը հայտարարել է, որ այդ քանակությունը առևտրային առումով կենսունական դարձնելու համար բավական չէ, սակայն ամեն դեպքում այն «ոգևորիչ նշան» է, որը ցույց է տալիս, որ կարող է հայտնաբերվել նաև առավել մեծ քանակություն:
Հորատման աշխատանքներն իրականացրել են ֆրանսիական Total և իտալական Eni ընկերությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում