Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դինքի ծննդյան օրը կկայանա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը

Դինքի ծննդյան օրը կկայանա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին արդեն իններորդ անգամ տեղի կունենա ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս»-ը:

«Հրանտ Դինք» միջազգային մրցանակն ամեն տարի հանձնվում է Թուրքիայից և արտասահմանից երկու անձի կամ կազմակերպության, ովքեր  պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում և ոգեշնչում են մյուսներին:

«Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի ցույց տալու, որ սեփական իդեալների համար պայքարող մարդկանց ձայնը լսելի է, նրանց աշխատանքը` տեսանելի, և նրանք միայնակ չեն:

Մրցանակաբաշխության այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են 2016 թվականի մրցանակակիր, Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն, ով պայքարում է երեխաների կրթության և մարդու իրավունքների համար, ինչպես նաև նույն տարում մրցանակի արժանացած Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Էթիեն Բալիբարը: Ժյուրիի անդամներն են նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիստոֆ Դելուարը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, մտավորական Միշել Մարիանը, գրող Մուրաթան Մունգանը:

Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր թուրք ազգյանականների կողմից 2007 թվականի հունվարի 19-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am